
Սիրիացի փախստակնների թիվը գերազանցել է 4 միլիոն մարդը, այս մասին հայտնել է ՄԱԿ-ը:
«Սա փախստականների ամենամեծ թիվն է, որն առաջացել է մեկ հակամարտության արդյունքում: Սա այն բնակչությունն է, որը համաշխարհային աջակցության կարիք ունի, իսկ դրա փոխարեն ապրում է սարսափելի պայմաններում ու գնալով ավելի շատ է խորասուզվում աղքատության մեջ»,- ասվում է այսօր ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի կողմից հրապարակված զեկույցում:
Սիրիայից փախստակաների մեծ մասը ներկայումս գտնվում է Լիբանանի, Հորդանանի, Իրաքի, Եգիպտոսի ու Թուրքիայի տարածքում:
Եվս 270 հազար սիրիացի դիմել է եվրոպական երկներին` ապաստան տրամադրելու խնդրանքով: