Նախագահը շնորհավորել է Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին՝ 75-ամյակի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի ստեղծման 75-ամյակի առթիվ:
“Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին ստեղծման 75-ամյակի առթիվ:
Ազգային երգարվեստի երախտավորներ Թաթուլ Ալթունյանի եւ Արամ Տեր-Հովհաննիսյանի ղեկավարությամբ երգչախումբը դարձավ հայ երգի լավագույն մեկնողն ու տարածողը ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: 1961 թվականից ի վեր երգչախմբի ղեկը ստանձնեց Կոստանդնուպոլսից հայրենիք ներգաղթած երիտասարդ դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, ում անունը հետագայում պսակվեց բազմաթիվ դափնիներով ու պատվավոր կոչումներով: Իր բացառիկ վարպետությամբ եւ անսահման նվիրումով մաեստրո Չեքիջյանը նշանավորեց երգչախմբի ոսկեդարը` նրա կենսագրությունը հարստացնելով փառավոր էջերով ու հաղթանակներով:
Անգնահատելի է երգչախմբի վաստակը հատկապես հայ հոգեւոր երաժշտության, Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Քրիստափոր Կարա-Մուրզայի, Արմեն Տիգրանյանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի երգչախմբային ստեղծագործությունների կատարման եւ հանրահռչակման գործում: Բավական է նշել, որ հայրենիքից դուրս երգչախումբն ունեցել է 813 համերգ՝ իր արվեստի ուժով կախարդելով բազմահազար ունկնդիրների: Պատահական չէ, որ ի գնահատություն իր անցած փառավոր ուղու` 75-ամյա հոբելյանի նախաշեմին երգչախմբին շնորհվեց նաեւ ,ազգայինե պատվավոր կոչումը:
Սրտանց շնորհավորելով ստեղծման 75-ամյակի առթիվ` Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին մաղթում եմ նորանոր հաջողություններ, անսպառ եռանդ եւ անխափան ստեղծագործական ընթացք”:




Լրահոս