Երթուղայինում բջջային հեռախոս գողացողը հայտնաբերվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 26-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 95 երթուղու միկրոավտոբուսի սրահում ուղևորներից մեկի գրպանից բջջային հեռախոս են գողացել: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 14-ին պարզվել է, որ գողությունը կատարել է 1980 թ. ծնված Արմեն Հովհաննիսյանը:
Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն:




Լրահոս