Մոսկվայի Նագատինսկի շրջանային դատարանը երկու ամսով ձերբակալվել է 16-ամյա աղջկան 7-րդ հարկից վայր նետելու մեջ մեղադրվող հայազգի Բագրատ Այվազյանին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանի մամլո ծառայությունից:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մոսկվայում հուլիսի 6-ին արտառոց դեպք էր գրանցվել: Ազգությամբ հայ Բագրատ Այվազյանը կասկածվում է բնակելի շենքերից մեկի 7-րդ հարկից անչափահաս աղջկա վայր նետելու մեջ: Բագրատ Այվազյանը Մոսկվայի բնակչից վարձակալել էր իր տան մեկ սենյակը: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, վերջինս գտնվելով հարբած վիճակում, տան տիրուհու 16-ամյա դստերն ու շանը դուրս է նետել պատուհանից:
Այվազյանն ամբողջությամբ հերքում է իր մեղքը: Նա հավատացնում է, որ աղջիկը ցանկացել է ինքնասպան լինել: