Մեքենաներն արգելափակվել են ավտոճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11.25-ին “Սպայկա” ընկերության դիսպետչերից տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան և Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի հատվածում՝ ավտոճանապարհի մերկասառույցի հետևանքով ընկերության բեռնատարերը չեն կարողանում շարունակել ընթացքը: Հանձնարարվել է մարզային փրկարարական վարչություններին ճշտել դեպքի իսկությունը և իրականացնել միջոցառումներ: Ժամը 11.50-ի դրությամբ պարզվել է, որ իրականացված աշխատանքների շնորհիվև Տավուշի մարզում, ընկերության 3 բեռնատարերը շարունակել են ընթացքը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:




Լրահոս