Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ավագ գիտաշխատող, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Աքրամ Հասանովն աջակցել է «Թալիբան» շարժման առաջնորդ Ֆազուլ Ռախմանին, ով հայտարարել էր, որ աշխարհում երկրաշարժների ու աղետների պատճառը հանդիսանում են այն կանայք, ովքեր ջինսեր են կրում:
Այս մասին ադրբեջանցի «առաջադեմ» գիտնականը հայտնել է «Ենի Մուսավաթ» թերթին տված հարցազրույցում:
«Վերջին շրջանում կանայք գնալով ավելի բաց հագուստ են կրում, լայն տարածում է գտնում անամոթությունը, անբարոյականությունը: Այս ամենը հանգեցնում է աշխարհում տարերային աղետների թվի աճին»,- ասել է նա:
Նշենք, որ Ադրբեջանի գիտությունների ակադեմիան ավելի վաղ եկել էր նաև այն եզրակացությանը, որ Երկիր մոլորակը չի պտտվում: