
«Վոլֆսբուրգ»-ի սպորտային տնօրեն Կլաուս Ալլոֆսը հերքել է կիսապաշտպան Իվան Պերիշիչին վաճառելու հավանականությունը:
«Պերիշիչը չի ընդգրկվի փոխանակման որևէ ծրագրում: Մենք չենք պատրաստվում նրան վաճառել», – ասել է Ալլոֆսը:
Հիշեցնենք, որ նախկինում տեղեկություններ էին շրջանառվում «Ինտեր»-ի կողմից Պերիշիչի հանդեպ հետաքրքրության մասին: