![](https://armlur.am/wp-content/uploads/2015/03/havaqakan2.jpg)
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա համեմատ նահանջել է 5 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Արգենտինայի հավաքականը, 2-րդ տեղում Գերմանիայի ընտրանին է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Բելգիայի հավաքականը: