ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան ու ՀԱՀ) երկրների առաջնորդներն այսօր ամփոփիչ փաստաթուղթ են ընդունել` Ուֆայի հռչակագիրը: Այդ և մի շարք այլ փաստաթղթերի ստորագրումը կայացել է ընդլայնված կազմով պետությունների ղեկավարների աշխատանքային նիստից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հռչակագրում ընթացիկ քաղաքական ու տնտեսական իրավիճակի վերաբերյալ գնահատական է տրվել, արտացոլվել են ԲՐԻԿՍ անդամ երկրների ընդհանուր մոտեցումները բազմակողմանի համագործակցության վերաբերյալ:
ՌԴ, Բրազիլիայի, Հնդկաստանի, Չինաստանի ու ՀԱՀ ղեկավարները նաև գործողությունների պլան են մշակել, որը կոնկրետացնում է ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների աշխատանքը հաջորդ տարում, ինչպես նաև ներառում է փոխհամագործակցությանն ուղղված նոր հեռանկարներ: