Այսօր Փոլ Բաղդադլյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ամերիկահայ երգիչ, երգահան, ձայնագրման պրոդյուսեր, կոմպոզիտեր Փոլ Բաղդադլյանի ծննդյան օրն է:

Փոլ Բաղդադլյանը ծնվել է 1953 թ. հուլիսի 10-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում, սիրիահայ ընտանիքում։ Սկսել է ժամանականից հայկական երգեր երգել Բեյրությում։ 1965 թ., 12 տարեկան հասակում մահանում է սկսնակ երգչի մայրը։ 1970-ական թթ. սկզբին, ծանոթանալով Հարութ Փամբուկչյանի ստեղծագործություններին, սկսում է սիրային երգեր ստեղծագործել։ 1977 թ. տեղափոխվում Լոս Անջելես, որտեղ ձայնագրում է իր առաջին ձայներիզը։

Վաղաժամկետ մահացել է 2011 թ. հունիսի 28-ին, 58 տարեկան հասակում, քաղցկեղից, Գլենդեյլ քաղաքի «Էդվենթիս» կենտրոնում։




Լրահոս