Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը և “Ժառանգություն” կուսակցությունը hրավիրում են համապարփակ հանրային ժողով, որը կկայանա դեկտեմբերի 22-ի կեսօրին՝ “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։
Քաղաքացիական հասարակության և քաղաքական գործընթացների միջև արհեստական ջրբաժանը կամրջելուն միտված այս յուրահատուկ հավաքը բաղկացած կլինի քաղաքացիների ելույթներից և երաժշտական կատարումներից: Հովհաննիսյանը հանդես կգա հիմնական հայտարարությամբ, և հավաքը կավարտվի “Ժառանգություն” կուսակցության հակիրճ ու հատուկ համագումարով: Մուտքն ազատ է: