Sports.ru-ն ներկայացրել է, թե ինչպիսի տեսք ունեն այժմ Աշխարհի 2002թ. առաջնության խորհրդանշական հավաքականի ֆուտբոլիստները:
Դարպասապահներ՝
Օլիվեր Կան (Գերմանիա)
Այժմ նախկին դարպասապահն աշխատում է գերմանական հեռուստաընկերություններից մեկում և մեկնաբանում է Բունդեսլիգայի խաղերը:
Ռուշտու Ռեչբեր (Թուրքիա)
2013-2014թթ. եղել է Թուրքիայի հավաքականի մենեջերը: Հեռանալուց հետո Lig TV-ում աշխատում է որպես փորձագետ:
Պաշտպաններ՝
Սոլ Քեմբլ (Անգլիա)
Այժմ ֆուտբոլիստը Լոնդոնի քաղաքապետ դառնալու մտադրություն ունի:
Ռոբերտո Կառլոս (Բրազիլիա)
Մի քանի ակումբներ մարզելուց հետո 2015թ. հանդիսանում է «Դելի Դինամոս»-ի մարզիչը:
Ֆերնանդո Յերո (Իսպանիա)
Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես տեխնիկական տնօրեն, եղել է Կառլո Անչելոտիի օգնականը:
Հոն Մյոն Բո (Հարավային Կորեա)
2005թ. աշխատել է Հարավային Կորեայի հավաքականի մարզչական շտաբում, իսկ 2013-2014թթ. գլխավորել է հավաքականը:
Ալպայ Օզալան (Թուրքիա)
Ներկայում աշխատում է «Բեշիկթաշ» ակումբում և զբաղվում է բոդիբիլդինգով:
Կիսապաշտպաններ՝
Միխայել Բալակ (Գերմանիա)
Ներկայումս ֆուտբոլիստը հեռուստաընկերություններից մեկում աշխատում է որպես փորձագետ:
Կլաուդիո Ռեյնա (ԱՄՆ)
2013թ. մայիսին նշանակվել է «Նյու-Յորք Սիթի» ակումբի սպորտային տնօրեն
Ռիվալդո (Բրազիլիա)
Նա իր կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2014-ին, իսկ արդեն այս տարի հայտարարել էր ֆուտբոլիստի կարիերան վերսկսելու մասին:
Ռոնալդինյո (Բրազիլիա)
2014թ. նա պայմանագիր է ստորագրել մեքսիկական «Կերետարո» ակումբի հետ:
Յու Սան Չխոլ (Հարավային Կորեա)
2014թ. մենեջեր է աշխատում «Ուլսանե» ակումբում:
Հարձակվողներ՝
Ռոնալդո (Բրազիլիա)
2014թ. Ռոնալդոն դարձել է «Ֆորդ Լոդերդեյլ» ակումբի սեփականատեր:
Էլ Հադջի Դուիֆ (Սենեգալ)
Անգլիայում երկար տարիներ հանդես գալուց հետո այժմ խաղում է մալայզիական «Սաբահ» ակումբում:
Հասան Շաշ (Թուրքիա)
2011-2013թթ. եղել է «Գալաթասարայ» ակումբի գլխավոր մարզչի օգնական:
Միրոսլավ Քլոզե (Գերմանիա)
2011թ. մինչ այժմ հանդես է գալիս իտալական «Լացիո» ակումբում: