Ավտովթար հանցագործ աշխարհում հայտնի գող Մուշեղի տան մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Դավիթ Կոստանդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan .om-ը, ժամը 15:30-ի սահմաններում, ՌԴ քաղաքացի, Թաթարստանի Հանրապետության Չիրայի գյուղի բնակիչ 29-ամյա Հարություն Ծառուկյանը վարելով “Վազ 2121” մակնիշի JGJ 139 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26 կիլոմետրին՝ հանցագործ աշխարհում հայտնի գող Մուշեղի տան մոտ, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել բաժանարար գոտու քարերին, հետո դուրս եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվել:
Վթարի հետևանքով Հ. Ծառուկյանը և նրա ուղևոր՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 24-ամյա Սվետա Մովսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել են, որ վարորդն ու ուղևորը ամուսիններ են:




Լրահոս