
Այս պահին Ազատության հրապարակում այնքան էլ մեծ թվով ցուցարարներ չկան: Սակայն Armlur.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Օպերայի տարածքում մեծ թվով ոստիկաններ կան: Այնտեղ են ինչպես կարմիր բերետավորներ, այնպես էլ ներքին զորքերի ներկայացուցիչներ և քաղաքացիական հագուստով ոստիկաններ:
Մեր թղթակիցը փոխանցեց, որ ոստիկաններն ամենուր են՝ ինչպես Օպերայի տարածքում, այնպես էլ հարակից վայրերում: Այժմ ներկա ցուցարարների թիվն այնքան էլ շատ չէ, սակայն գնալով այն շատանում է:
Նշենք, որ 19:00-ին Ազատության հրապարակում նախատեսված է մեծ հանրահավաք, որից հետո ցուցարարները կարող են երթ անցկացնել: