
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այժմ գտնվում է Ազատության հրապարակում: Նա Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր մեկնարկող հանրահավաքին եկել է մասնակցելու որպես քաղաքացի: Նա հավելեց, որ եկել է տեսնելու՝ ինչ են ասելու, ինչ են հայտարարելու:
Զարուհի Փոստանջյանը ճիշտ համարեց ակտիվիստ Վաղինակ Շուշանյանի այն հայտարարությանը, որով վերջինս կոչ էր արել ընդդիմադիրներին վայր դնել մանդատները: Նրա խոսքով, պետք է երկրում քաղաքական ճգնաժամ ստեղծել:
Մեր այն հարցին` կհաջողվի՞ քաղաքական ճգնաժամ ստեղծել, Փոստանջյանը նշեց, որ երկրում արդեն քաղաքական ճգնաժամ է տիրում: Իսկ այն հարցին` ինքը պատրա՞ստ է վայր դնել մանդատը, Փոստանջյանը նշեց, որ ինչ-որ մեկի կոչով չէ, որ պետք է վայր դնի մանդատը: