Ժամը 19:00-ին Ազատության հրապարակում պետք է մեկնարկեր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հանրահավաքը, սակայն 45 րոպեից ավել է՝ այն չի սկսվել:
Armlur.am-ը ցույցի հետաձգման պատճառների մասին զրուցեց նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանի հետ: Վերջինս նշեց, որ ոստիկանները թույլ չեն տվել Ազատության հրապարակում բարձրախոսներ տեղադրել՝ պատճառաբանելով, որ իրենց հանրահավաքն արտոնված չէ: Սանասարյանը նշեց, որ իրենք չէին կարող արտոնելու գրություն ուղարկել, քանի որ Բաղրամյան պողոտայից իրենց բռնի ուժով էին բերել Ազատության հրապարակ:
Սանասարյանը հավելեց, որ ոստիկանության հետ բանակցություններ են եղել, որի ընթացքում եկել են ընդհանուր հայտարարի և շուտով կտեղադրեն բարձրախոսներն ու կսկսեն հանրահավաքը: