Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն օրերս առանց պետական գրանցման, լիցենզիայի և հարկային մարմիններում հաշվառվելու մի շարք դեպքեր են բացահայտել Երևանում և մարզերում: Այսպես, բաժնի աշխատակիցները ոսկերչական ապօրինի գործունեության դեպք են հայտնաբերել Կոտայքի մարզի Քանաքեռ-ավանում, որտեղ Անդրեյ Մանուչարյանը սեփական տան նկուղային հարկում ոսկյա իրեր էր զոդում և փայլեցնում: Օրերս էլ, ուսումնասիրելով ձեռնարկատիրական գործունեության հանգամանքները, հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցները պարզել են, որ Երևանում Հարություն Ղամբարյանը հարկային դաշտից դուրս` հիգիենայի պարագաների արտադրությամբ էր զբաղվում, Արման Սարգսյանը` կահույքի, իսկ Ռոբերտ Չեսմեջյանն ամրակների ապօրինի արտադրությամբ: Մեկ այլ դեպքով էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն առանց ակցիզային դրոշմանիշների` ևևԳլորիաևև տեսակի 450 տուփ սիգարետի և տարբեր տարողությամբ ու ապրանքանիշերով` 300 շիշ գինու և ավելի քան 1000 շիշ կոնյակների վաճառք են կանխել:
Ոսկյա իրերի զոդում, առանց դրոշմանիշերի խմիչքներ, ստվերում գործող գիշերային ակումբ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ