«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը պետք է պատկանի Հայաստանին: Armlur.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Կարինե Հակոբյանը, ով այժմ Ազատության հրապարակում մասնակցում է «լուսավորիչ» շարժմանը՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:
«Այս օրերին ամենից շատ ցնցեց, երբ ռուսական կողմի ներկայացուցիչն ասաց, որ կարող են հովհարային անջատումներ անել: Սա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ անկախության այս տարիների ընթացքում ոչ թե ոտքի ենք կանգնել, այլ կորցրել ենք անկախությունը», – նշեց նա:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում