
Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը նվաճեց թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի եզրափակչի ուղեգիր։ Ամերիկացի մարզուհին կիսաեզրափակիչում պարտության մատնեց ռուսաստանցի Մարիա Շարապովային՝ 6։2, 6։4։
33-ամյա Սերենա Ուիլյամսը տիտղոսի համար կմրցի իսպանացի Գարբին Մուգուրուսայի հետ, ով կիսաեզրափակչում առավելության է հասել լեհ Ագնեշկա Ռադվանսկայի նկատմամբ՝ 6։2, 3։6, 6։3։