Թունավորվել են շմոլ գազից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 15-ին, ժամը 16.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Արարատի մարզի Ղուկասավան գյուղի 16 և 14-ամյա երկու բնակչուհիներ, որոնց ծնողները հայտարարել են, որ երեխաները թունավորվել են տանը: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ին աղջիկները տան խոհանոցում թունավորվել են շմոլ գազից: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:




Լրահոս