Դավիթ Սանասարյանը դադարեցրեց հացադուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատության հրապարակում 3 օր առաջ հացադուլ հայտարարած Երևանի ավագանում «Բարև Երևան խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը այսօր դադարեցրեց հացադուլը:

Իր ելույթում Դավիթ Սանասարյանը հայտարարեց.

«Պայքարը տևելու է  այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացին իր երկրում չի գտնում արժանապատվություն, քանի դեռ նրա շահն անտեսվող որոշումներ են կայացվում»:

Նրա խոսքով, ոստիկանության երեսպաշտությունը հասել է նրան, որ նրանցից ոմանք ներկայանում են «որպես քույրեր և եղբայրներ»:

«Տարիներ շարունակ ականատես ենք լինում ոստիկանության երկակի ստանդարտներին, նրանք չեն հանդուրժում պայքարող քաղաքացիներին, բայց հանդուրժում են իշխանավորներին, օլիգարխներին և նրանց տղաներին»:

Նա ավելացրեց, պահանջները մնում են նույնը և սպասում են դրանց անհապաղ բավարարմանը:

«Հացադուլը դադարեցնում եմ միայն մի պայմանով, որ Երևանի հրապարակներն ու փողոցներն լցվեն երկրում ապօրինությունների դեմ պայքարող մարդկանցով»,-ասաց նա:




Լրահոս