Ուկրաինայում մայրուղու ձնե խցանման մեջ երեխա է ծնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ուկրաինայում Կիեւ-Չոպ մայրուղու վրա ուժեղ ձյան պատճառով առաջացած բազմաթիվ կիլոմետրեր ձգվող խցանման մեջ երեխա է ծնվել: Մեքենան, որում գտնվել է հղի կինը, խցանման մեջ է հայտնվել Լվովի մարզի Բրոդի քաղաքի մոտ: Քանի որ բժիշկները չեն կարողացել հասնել կնոջը, ծնունդն ընդունել է նրա ամուսինը: Բժիշկները նրան խորհուրդներ են տվել հեռախոսով: Երեխայի ծնունդը հաջող է անցել, ներկայումս մորն ու փոքրիկին տեղափոխել են հիվանդանոց:




Լրահոս