«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպե՞ս են Ձեր հարաբերություններն Աղվան Հովսեփյանի հետ, օրերս նրան պարգեւատրեցիք, հարցրինք ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: «Պարոն Հովսեփյանի հետ մեր հարաբերությունները միշտ եղել են աշխատանքային, երկկողմանի կառուցողական, եւ այն, որ ես պարգեւատրեցի նախկին դատախազին, հավաստիացումն էր, որ Աղվան Հովսեփյանն այս համակարգում բավականին լուրջ աշխատանք է կատարել, ինչը գնահատելի է թե իմ, թե մնացածի կողմից»:
Դո՞ւք էլ գնալիս կհամբուրեք դատախազության դուռը: «Ես ոչ մի տեղ գնալուց, ոչ մի տեղ գալուց ոչ մի բան չեմ համբուրում»: Իսկ դատախազություն մտնելիս հիշո՞ւմ եք, որ դա համբուրված դուռ է: «Եկեք նման խնդիրները քննարկման առարկա չդարձնենք, ցանկացած մարդ ունի էմոցիոնալ դրսեւորվելու իրավունք»: Իսկ Պերմյակովի դատաքննությունը որտե՞ղ է տեղի ունենալու: «Ընդդատյա է Շիրակի մարզի դատարանին»: Բա՞ց, թե՞ փակ: «Իհարկե` բաց-հրապարակային»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: