«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Գրանդ Հոլդինգը» մինչ օրս համարվում է Հայաստանի ընտանեկան բիզնեսներից ամենահաջողվածներից մեկն է: Երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանին փաստացի հաջողվեց «բիզնես կայսրություն» ստեղծել: Վարդանյանների ընտանիքին պատկանող ընկերություններին հաջողվեց Հայաստանի ամենաեկամտաբեր ոլորտներից երկուսում` ծխախոտի եւ քաղցրավենիքի արտադրությունում, գերիշխող դիրք զբաղեցնել: Սակայն վերջին մեկ տարում Վարդանյանների բիզնեսն ակնհայտ սկսել է երերալ, եւ գործարարների շրջանում հաճախակիացել են խոսակցություններն այն մասին, որ «Գրանդ Հոլդինգը» գնալով կկորցնի իր ազդեցությունը, ու առավելագույնը մի քանի տարուց երբեմնի «կայսրությունից» միայն հուշ կմնա:
Հայաստանի պատմության վերջին երկու տասնամյակի ընթացքում բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ այս կամ այն հաջողակ գործարարի մահվանից հետո նրա ժառանգներին չի հաջողվել հարստությունը պահպանել, եւ այն ամբողջությամբ մսխվել է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: