«Իրավունք» թերթը գրում է. ««Արմավիր» բժշկական կենտրոնում հունիսի 16-
ին ջրաշենցի 4-ամյա Կարինե Հովհաննիսյանը, ըստ դատաբժշական փորձաքննության,
մահացել է ոչ թե բժշկական սխալի, այլ՝ ինֆեկցիոն տոքսիկ շոկի հետեւանքով: Սակայն փոքրիկի ծնողները ոչ մի կերպ չեն հաշտվում իրենց միակ դստեր մահվան հետ եւ, չնայած փորձաքննության արդյունքներին, փոքրիկ Կարինեի հարազատները համոզված են, որ երեխայի մահվան պատճառը հենց բուժող բժիշկն է: Այդ մասին երեխայի հայրը մեզ հետ զրույցում ասաց. «Ես այս պահին չեմ կարող շատ բացել փակագծերը, բայց դատական քննության ընթացքում բոլորն էլ փաստերով կհամոզվեն, որ իմ բալին մահվան դուռը հասցրեց բժիշկը: Մի բան միայն կարող եմ ասել. ես խորհրդակցել եմ լավագույն բժիշկների հետ եւ ինձ ասել են, որ այդ տոքսիկ շոկ
կոչեցյալը չէր կարող երեք ժամվա մեջ մարդու կյանք խլել: Դա արդեն իսկ նշանակում է, որ բժշկական սխալ է եղել:
Եթե իսկապես բալիս մոտ տոքսիկ շոկ կոչվածն էր, ինչի՞ բժիշկը մեզ մի բերան չասեց, որ երեխան իսկապես ծանր վճակում է, եթե նա ի սկզμանե գիտեր, թող մեզ զգուշացներ, ասեր, որ երեխուս ուրիշ հիվանդանոց տեղափոխեինք, որ երեխաս փրկվեր:
– Բժիշկը Ձեզ չի՞ տեղեկացրել, որ երեխայի վիճակը ծանր է:
– Եթե ինքը կես բերան ինձ կամ հարազատներիս նման բան ասեր, մենք վայրկյան անգամ ավելի էդտեղ չէինք թողնի երեխայիս: Գոնե թեթեւ եթե ակնարկեր, որ էրեխուս կյանքին վտանգ է սպառնում, անմիջապես կտեղափոխեի Երեւան: Բայց բժիշկը մեզ անընդհատ հանգստացնում էր, ասում՝ ոչ մի լուրջ բան չկա: Ինքը` բժիշկը, անձամբ ինձ` երեխային հիվանդանոց հասցնելուց ասեց, որ էդ օրը կպառկացնեն, առավոտյան դուրս կգրեն: Նույնիսկ ասեց` հնարավոր է պառկացնելու խնդիր ընդհանրապես չլինի, ու մի քանի սիստեմա ստանալուց հետո տուն ուղարկեն: Ես չգիտեմ` դա կլինի հայաստանյան դատարաններով, թե եվրոպական, μայց, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ բժշկի մեղավորությունը (իսկ դա փաստ է) ապացուցվի, դա հաստատ է: Մի մատ էրեխուս մահվան պատճառ դարձած բժշկուհին անպատիժ չպետք է մնա, ինքը օրենքով պետք է խստագույնս պատժվի»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: