«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մինչ Հայաստանի երիտասարդությունը երկրում ստեղծված անելանելի վիճակից ելնելով բռնել է արտագաղթի ճանապարհը, մեր տեղեկություններով, երեկ Խոր Վիրապ են այցելել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հեղինակած «Արի տուն» ծրագրի հրավերով Հայաստանում գտնվող մեր երիտասարդ սփյուռքահայ հայրենակիցները:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք նշել են, որ թեև իրենց երազանքը միշտ եղել է հայրենիքը տեսնելը, սակայն իրենց զգացածը էականորեն տարբերվում է սեփական պատկերացումներից: Երիտասարդները խոսել են այն մասին, որ իրենք Հայաստանում գոյատևում են սեփական միջոցներով: Նրանցից ոմանք խոսել են այն մասին, որ ապրում են հայ ընտանիքներում, սակայն իրենց ապրուստը հոգում են իրենց հարազատները: Երիտասարդները նշել են նաև, որ չէին ցանկանա մշտական բնակություն հաստատել Հայաստանում, մինչդեռ մինչ այցը երազել են Հայաստանում բնակվելու մասին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։