
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սեյրան Խաչատրյանի` Աղալարի որդու` Էյներ Խաչատրյանի նատմամբ հետախուզում է հայտարարվել:
Մեր թերթի երեկվա համարում գրել էինք, որ Էյներ Խաչատրյանը կանչվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության, մայիս 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծի գործով, սակայն չէր ներկայացել, և նրան բերման ենթարկելու որոշում էր կայացվել:
Հիմա արդեն հետախուզում են: Ի դեպ, մարզպետի մյուս եղբոր` Սերոբ Խաչատրյանի որդին` Մայիսը ևս հետախուզման մեջ է: