ՇՀԿ-ին միջուկային գերտերությունների անդամակցությունը կփոխի աշխարհում ուժերի հավասարակշռությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ միջուկային զենք ունեցող նոր երկրների անդամակցությունը ՇՀԿ-ին կարող է փոխել աշխարհում ուժերի բաշխումը:

Կարիմովը նշել է, որ Ուզբեկստանը որպես հաջորդ տարի ՇՀԿ-ում նախագահող երկիր պետք է իմանա, թե որքան երկար կլինի կազմակերպությանը նոր երկրների անդամակցության գործընթացը:

Հիշեցնենք, որ ՇՀԿ անդամ են հանդիսանում Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը, նրանց ընդհանուր բնակչության թվաքանակը կազմում է Երկիր մոլորակի 1/4-ը:




Լրահոս