ԵԼ. Հայկական 3 ակումբներից 2-ն անցան հաջորդ փուլ. հայտնի են մրցակիցները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ալաշկերտ»-ը  1:2 հաշվով պարտվեց «Սենթ Ջոնսթոն»-ին: Երևանում կայացած առաջին խաղում «Ալաշկերտը» հաղթել էր նվազագույն հաշվով և մրցակցի խաղադաշտում խփած գոլի շնորհիվ դուրս եկավ հաջորդ փուլ: Նա կմրցի «Կայրաթ»-ի հետ:

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Գյումրիի «Շիրակ»-ը մրցակցի խաղադաշտում հանդիպեց Բոսնիա-Հերցեգովինայի «Զրինսկ»-ի հետ:  Գյումրիում կայացած առաջին խաղում «Շիրակը» Բուգուհիի դուբլի շնորհիվ հաղթել էր 2:0 հաշվով: Նա հաջորդ փուլում կմրցի շվեդական ԱԻԿ-ի հետ:

Երևանի «Ուլիսը» չկարողացավ դուրս գալ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլ: Որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի փոխչեմպիոնը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 1:3 հաշվով պարտվեց Մալթան ներկայացնող «Բիրկիրկարային», որի դեմ արտագնա հանդիպումն ավարտել էր 0:0 հաշվով

«Սենթ Ջոնսթոն» (Շոտլանդիա) – «Ալաշկերտ» (Հայաստան)՝

2:1 (առաջին հանդիպում՝ 0:1)

Մայքլ Օ՝Հալորան, 34, Բրեդ Մաքքեյ, 87 – Նորայր Գյոզալյան, 74

«Զրինսկի» (Բոսնիա – Հերցեգովինա) – «Շիրակ»՝ 2:1 (առաջին հանդիպում՝ 0:2)

Ջասմին Մեսանովիչ, 80, 11մ, Միլոշ Ֆիլիպովիչ, 85 – Ժան-Ժակ Բուգուհի, 90+6

«Ուլիս» (Հայաստան) – «Բիրկիրկարա» (Մալթա)՝ 1:3 (առաջին խաղ՝ 0:0)

Կոնստանտին Մորոզով, 71 – Ֆաբրիցիո Միկոլի, 22, Մաուրիսիո Մազետի, 44, Պոլ Ֆանեկ, 80

Հեռացումներ՝ Արտակ Ալեքսանյան, 80 – Տերենս Վելա, 76




Լրահոս