«Ուրիշ ի՞նչ վայր կարող էր Գերմանը տանել մեզ մեր հայացքներով և սովորույթներով». Ստերլիգովի կինը պատմել է ԼՂՀ տեղափոխության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս գործարար Գերման Ստերլիգովի կինը «Կոմսոմոլսկայա պռավդային» տված հարցազրույցում հաստատել է Լեռնային Ղարաբաղ ընտանիքի տեղափոխման մասին լուրերը, փոխանցում է Lenta.ru-ն: Ալյոնա Ստերլիգովայի խոսքերով՝ այդ հանրապետությունը պահպանել է «բարոյական հիմքերը», իսկ բնակչությունը խոսում է ռուսերեն:

«Ուրիշ ի՞նչ վայր կարող էր Գերմանը տանել մեզ մեր հայացքներով ու սովորույթներով: Եվրոպա՞, որտեղ անբարոյականությունն է տիրում: Վրաստա՞ն, որտեղ արդեն գեյ շքերթ է տեղի ունեցել»,- հայտարարել է Ստերլիգովան՝ նշելով, որ բոլոր տեղաբնակները փորձում են նրանց օգնել:

Գերման Ստերլիգովի կինը պատմել է, որ տեղափոխման մասին որոշումն ամուսինն անսպասելի կերպով է ընդունել, երբ նրանք Բելառուսում էին: Ընդ որում, նա դժվարացել է պատասխանել Ռուսաստանից մեկնելու պատճառների մասին հարցին:

«Ինձ միայն ասվել է, որ դեռևս չարժի Ռուսաստան վերադառնալ»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ Ստերլիգովան հերքել է տեղեկություններն այն մասին, որ մեկնելու պատճառը կարող էր լինել ազգայնականների հետ գործարարի կապը:




Լրահոս