Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, երեկ Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Սիլիկյան թաղամասի բնակչուհի, 1965 թ. ծնված Մարինա Ա.-ն և հայտնել, որ համագյուղացի Կառլեն Մ.-ն իրենց տան բակում փայտով հարվածել է իրեն և պատճառել ֆիզիկական ցավ:
Դրանից հետո Կառլեն Մ.-ն, Հրանտ, Հրաչ, Աշոտ Մ.-երը հետապնդել են իր որդուն` 2000 թ. ծնված Է.-ին և Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, երկաթյա և փայտյա մահակներով դիտավորությամբ վնասել են իրեն պատկանող «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան:
Armlur.am-ը տեղեկացավ, որ այս գործով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի չորրորդ կետի հատկանիշներով, իսկ գործն էլ գտնվում է քննչական կոմիտեում: