Նոյեմբերի 23-ի ՀՀ արդարադատության խորհրդի նիստին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանին նախազգուշացում հայտարարվեց: Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դատավորը թույլ է տվել նյութական նորմի խախտում:
Ըստ այդմ, Տիգրան Աստվածատրյանը, 2011թ. սեպտեմբերից աշխատելով Երեւանի «Կլեոպատրա» ՍՊԸ-ում որպես վաճառքի գծով մենեջեր, հափշտակել է ՍՊԸ-ից ընդհանուր 3 870 000 ՀՀ դրամ: Իսկ դատավոր Արմեն Խաչատրյանն էլ արդարադատություն իրականացնելիս ամբաստանյալի նկատմամբ նվազագույն չափից ավելի ցածր պատիժ է նշանակել եւ թույլ է տվել նյութական օրենքի նորմի ակնհայտ եւ կոպիտ խախտում, դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտումներ, որոնք, ՀՀ դատական օրենսգրքով, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսացել:
ՎԱՐՔԱԳԾԻ ԽԱԽՏՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ