Ադրբեջանական հիստերիա. Գերման Ստերլիգովն ու Լյուբով Կազարնովսկայան «սև ցուցակում» են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը ռուս օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայային ու ձեռնարկատեր Գերման Ստերլիգովին ներառել է երկրի ԱԳՆ-ի անցանկալի մարդկանց ցուցակում, այսօր լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիկմետ Հաջիևը:

Ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովի՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելն Ադրբեջանում, ինչպես և ակնկալվում էր, հիստերիա է առաջացրել: Ադրբեջանի իշխանություններն իրենց հետևողական հիստերիան բացատրելու այլ պատճառ չգտնելով՝  նրան մեղադրել են կեղտոտ փողերը լվանալու ցանկության մեջ:

Հիշեցնենք, որ ռուս գործարար Գերման Ստերլիգովի կինը «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում հաստատել է Լեռնային Ղարաբաղ ընտանիքի տեղափոխման մասին լուրերը, փոխանցում է Lenta.ru-ն: Ալյոնա Ստերլիգովայի խոսքերով՝ այդ հանրապետությունը պահպանել է «բարոյական հիմքերը», իսկ բնակչությունը խոսում է ռուսերեն:




Լրահոս