Սահմանադրական բարեփոխումների նախագիծն օգոստոսին կհանձնվի Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ համառ տեղեկություններ էին շրջում, որ սահմանադրական փոփոխությունների տեքստը մշակող մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 10-ին կհրապարակի նախագիծը: «Ժողովուրդ»-ին, սակայն, հայտնի դարձավ, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի հրապարակումը դեռ կուշանա: Մասնագիտական հանձնաժողովը չի հասցրել աշխատանքներն ավարտել, եւ նախագծի վերջնական տարբերակը դեռ պատրաստ չէ:

Սահմանադրական փոփոխությունները մշակող մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նման ժամկետներ պաշտոնապես չեն եղել: Մեր զրուցակիցն ընդգծեց, թե նախատեսված է, որ նախագիծը օգոստոսի 1-ին պետք է հանձնվի Սերժ Սարգսյանին:

Ի դեպ, ենթադրվում է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը Սերժ Սարգսյանը խորհրդարան կուղարկի սեպտեմբերին` Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց անմիջապես հետո:




Լրահոս