
Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը գովեստի խոսքեր է հղել ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի հասցեին:
«Այդպիսի հիասքանչ կարիերա ունեցող խաղացողին հաղթելը հեշտ չէ: Մինչ քեզ ծանոթ մրցակցի հետ հանդիպելը, պատրաստվում ես լրջորեն և կենտրոնանում` ինչպես պետք է: Նա զուր տեղը չի համարվում լավագույնն աշխարհում», – հայտարարել է Ուիլյամսը:
Ուիմբլդոնի եզրափակչում Ուիլյամսի մրցակիցը կլինի իսպանացի երիտասարդ թենիսիստուհի Գարբին Մուգուրասին, ով ավելի վաղ հաղթել էր Ագնեշկա Ռադվանսկային: