Յունիբանկը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին «U-Cash» կանխիկ դրամով սպառողական վարկերի համար դիմել նաև օնլայն` առանց բանկ այցելելու: Վարկի օնլայն հայտի ձևը տեղադրված է www.unibank.am կայքում:
Շահավետ պայմանների շնորհիվ, Յունիբանկի «U-Cash» վարկը հասանելի է առավելագույն թվով հաճախորդներին և կոչված է հնարավորինս պարզեցնելու ընթացիկսպառողական ծախսերի համար գումարի ձեռքբերման գործընթացը: Վարկը տրամադրվում է կանխիկ դրամով, գումարը կազմում է 150 000-500 000 ՀՀ դրամ,ժամկետը` մինչև 24 ամիս, տոկոսադրույքը` 24% տարեկան: Մինչև 150 000 դրամ գումարով վարկի համար կարող են դիմել բացասական վարկային պատմությունչունեցող ֆիզիկական անձինք` ներկայացնելով միայն անձնագիրը և սոցիալական քարտը: Եթե վարկի գումարը կազմում է 300 000-500 000 դրամ, ապա անհրաժեշտ էունենալ դրական վարկային պատմություն: Վարկի մարումն իրականացվում է ամենամսյա հավասարաչափ վճարումներով: Վաղաժամկետ մարումը թույլատրվում էառանց սահմանափակումների և տույժերի:
Վարկի գծով մարումները կարելի է կատարել ինչպես մասնաճյուղերում` սպասարկող աշխատակցին դիմելով, այնպես էլ ինքնուրույն` վճարային տերմինալներիմիջոցով, որոնք տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում և կենցաղային ու համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում: Ի դեպ` բանկի «Թամանյան» և «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա: