ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ներկա է գտնվել օլիմպիական խաղերի չեմպիոն Հրանտ Շահինյանի անվան հուշամրցաշարի եզրափակիչ մրցումներին:
Նախարարը պարգևատրել է բազմամարտի հաղթող և մրցանակակիր տղաներին, մաղթել նրանց մեծ ձեռքբերումներ իրենց հետագա մարզական կյանքում: «Դուք հաղթել եք այնպիսի տիտղոսակիր մարզիկի հուշամրցաշարում, որն իրավամբ հայ ազգի պարծանքն է: Հրանտ Շահինյանն առաջին օլիմպիական չեմպիոնն է Հայաստանի նորագույն պատմության մեջ: Ես բոլորիդ մաղթում եմ աշխատասիրություն և համառություն նրա օլիմպիական տիտղոսին արժանանալու համար»,- պատանի մարզիկներին ասել է նախարարը: