Անկարայում Թայլանդի դեսպանատունն անորոշ ժամանակով փակվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Անկարա քաղաքում Թայլանդի դեսպանատունն անորոշ ժամանակով փակվել է: Այս մասին հայտնում է Yahoo News-ը:

Բացի այդ, ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքները Ստամբուլում Թայլանդի հյուպատոսությունը: Այս ամենի պատճառը դարձել է հուլիսի 9-ի գիշերը հյուպատոսության շենքի վրա ույղուր համայնքի ներկայացուցիչների հարձակումը. քարերով ու ցուցապաստառներով զինված ամբոխը կոտրել է ապակիներն ու ներխուժել շենք: Հարձակվողները դես ու դեն են շպրտել հյուպատոսության աշխատակիցների անձնական իրերն ու Թայլանդի կառավարության հասցեին մեղադրանքներ հնչեցրել: Միջադեպի արդյունքում տուժածներ չկան:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը սկսվել են Բանգկոկի այն հայտարարութունից հետո, որ Չինաստան է արտաքսում այդ երկրի 97 քաղաքացիների՝ էթնիկ ույղուրների:




Լրահոս