Հրազդան քաղաքի 45-ամյա բնակիչ Սյուզան Ջաղինյանն իր խնդիրների վրա իրավասու մարմինների ուշադրությունը հրավիրելու յուրահատուկ եղանակ է ընտրել: Նա Հրազդանում գտնվող իր բնակարանից 2012թ. սեպտեմբերի 22-ին՝ ժամը 19:07-ին, իր բջջային հեռախոսահամարից հաղորդագրություն է ուղարկել «ATV» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» ծրագրի կոնտակտային բջջային հեռախոսահամարին, որտեղ նշել է. «Պատրաստվում եմ հենց վաղը պայթեցնել 14 հարկանի բնակելի շենք Հրազդան քաղաքում: Մանրամասների համար հրավիրում եմ ձեզ ներկա գտնվել ու ես կհանձնվեմ ձեր հեռուստաընկերությանը»: Ըստ մեղադրանքի` Սյուզանը նման եղանակով ցանկացել է բարձրաձայնել իրեն հուզող եւ չլուծված մի շարք խնդիրներ, իսկ շենք պայթեցնելու նպատակ ընդհանրապես չի ունեցել: Այսինքն՝ Սյուզան Վլադիմիրի Ջաղինյանը տվել է նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում, կատարել է արարք, որը նախատեսված է ՀՀ քր. օր.-ի 259-րդ հոդվածով: Այն նախատեսում է պատիժ` տուգանք` 200.000-400.000 դրամի չափով, կամ կալանք` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը 3 տարի ժամկետով:
ԱԼԼՈ, «ATV»-Ի՞Ց Է, ՊԱՅԹԵՑՆՈՒՄ ԵՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ