Հուլիսի 10-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, զննության ենթարկելով քաղաքացի Մ.Կ.-ի կողմից հիմնարկի` ցմահ ազատազրկված դատապարտյալ Ա. Ս.-ի համար բերված հանձնուքը, լցոնած պղպեղի միջից հայտնաբերել և առգրավել են «B8» գրառմամբ 50 դեղահաբ:
Հաբերը հնարավորինս նմանեցված են եղել սխտորի պճեղների:
Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրասվում են նյութեր: