«Կարող եք ձեր՝ դեմքից առանձնապես չտարբերվող հետույքներն իջեցնել գոլ ջրի մեջ եւ վայելել հանգստություն, քանի որ քծնանքի ասպարեզում դուք հավասարը չունեք»:
ԲՀԿ-ականի խոսքը վերաբերում է այն լրատվամիջոցներին եւ վերլուծաբաններին, որոնք Ծառուկյանին չեն խնայում: Բայց ոչ միայն նրանք. վերջին շրջանում ով քնից զարթնում է՝ «Ֆեյսբուք»-ում մի հատ «կատոկում» է Ծառուկյանին, նոր գնում աշխատանքի: Իսկ ո՞վ է մեղավոր, որ ԲՀԿ-ի խոսքը մնաց խոսք, այն էլ անարժեք: Ճշմարտությունը դառն է եւ հատկապես որոշ ԲՀԿ-ականների խիստ զայրացնում է. ո՞նց թե, դուք համարձակվեք մեր թագավոր օլիգարխին բան ասե՞լ… Իսկ երբ նման անպարկեշտ խոսքերը հնչում են պատգամավորի շուրթերից, ակամայից այդ պատգամավորի դեմքի տեղը հետույք ես պատկերացնում: