
Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը համաձայնել է իր կարիերան շարունակել Պորտուգալիայի առաջնությունում, հաղորդում է Marca-ն։
Կասիլյասը «Ռեալ»-ին և երկրպագուներին հրաժեշտ կտա հուլիսի 11-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Ֆուտբոլիստը հրաժարվել է «Ռեալ»-ի հետ պայմանագրով իրեն հասանելիք գումարից։
Բանն այն է, որ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2017 թվականը և այդ ընթացքում Կասիլյասը պետք է ստանար 25 միլիոն եվրո՝ ներառյալ հարկերը։