Հունական բանկերը կարող են սնանկ հայտարարվել արդեն երկուշաբթի. Financial Times

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունական բանկերը կարող են սնանկ հայտարարվել արդեն երկուշաբթի օրը, եթե հանգստյան օրերի ընթացքում երկրի կառավարությունը չկարողանա վարկատուների հետ համաձայնություն ձեռք բերել: Այս մասին հայտարարում է The Financial Times-ը՝ հիմնվելով ոլորտի թոփ-մենենջերների կարծիքների վրա:

Ինչպես հայտարարել է բանկիրներից մեկը, երկրի բանկերից կապիտալի արտահոսքը օրական կազմում է ավելի քան 100 մլն եվրո` չնայած երկրում կապիտալի տեղաշարժման գործող սահմանափակումներին: Նրա խոսքերով՝ մինչ երկուշաբթի բանկերն այլևս գումար չեն ունենա հաճախորդների համար, եթե Եվրոպական կենտրոնական բանկը չմեծացնի արտակարգ վարկի ծավալը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Նախօրեին Հունական բանկերի միության ղեկավար Լուկա Կացելին ERT հեռուստաալիքի եթերից հայտարարել էր, որ կանխիկ գումար կա, և բանկոմատներում փողերը բավարար կլինեն մինչ երկուշաբթի երեկո: Նա նաև հույս է հայտնել, որ  համաձայնությունը ձեռք կբերվի կիրակի օրը, և երկուշաբթի օրվանից բանկային գործունեությունը կվերսկսվի: Միևնույն ժամանակ նա չի նշել, թե ինչ կարող է լինել, եթե համաձայնագիրը ձեռք չբերվի, նշում է FT-ն:




Լրահոս