«Սիրտս միայն ոչ մի լավ բան չի կանխատեսում Լեւոն Զուրաբյանի քաղաքական կարիերայի համար»:
Քանի Հայաստանում կա ՀՀԿ (իսկ ՀՀԿ-ն կամ գոնե որոշ ՀՀԿ-ականներ անմահ են եւ հավիտենական, ԱԺ աթոռների հետ սերտաճած), ոչ միայն Լեւոն Զուրաբյանի, այլեւ ընդհանրապես ՀՀԿ-ից կամ ՀՀԿ-ի տակից դուրս ոչ մի քաղաքական գործչի կարիերա էլ Հայաստանում ապագա ունենալ չի կարող: Սա պարզից էլ պարզ է նույնիսկ երթուղայինի վարորդի համար, էլ չենք խոսում «ժողովրդի ընտրյալների» մասին: Բայց դե միեւնույն է, ՀՀԿ-ական պատգամավորը «կանխատեսումներ» է անում՝ իրեն դնելով, ինչպես իր կուսակիցն է ասում, «Վանգանի» տեղը: Վերջիվերջո, «Ֆեյսբուք»-ում ակտիվություն ապահովելու համար թեմա է պետք: