Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին 5 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում երշիկեղենի արտադրությունը նվազել է շուրջ մեկ տոկոսով:
Մսամթերքի արտադրողները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասացին, որ արտադրության անկումն ուղղակի կապված է սպառողների գնողունակության նվազման եւ արտագաղթի հետ:
Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելիս ՀՀ իշանությունները պնդում էին, որ մսամթերքի արտադրությամբ զբաղվողները հնարավորություն կունենան իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան: Ավելի քան վեց ամիս է, ինչ Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին, բայց դեպի ՌԴ արտահանումները ոչ միայն չավելացան, այլեւ ընդհանրապես դադարեցին: