
Այն, որ Հայաստանում արդարադատություն իրականացնող դատական համակարգը վերից վար կոռումպացված է, վաղուց հայտնի իրողություն է, եւ մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել է այդ մասին: ՀՀ շարքային քաղաքացիների մեջ արմատավորված է կարծիք, որ դատավորները բացառապես «չոր փողով» կամ «վերևի»՝ ՀՀ նախագահի նստավայրի եւ Վճռաբեկ դատարանի նախագահի հրահանգով են մուրճը հարվածում ու վճիռներ կայացնում:
Այս իրավիճակում մեզ մնում է մի հռետորական հարց հնչեցնել՝ հիմա Հայաստանում գործունեություն ծավալող դատավորներին է սազում «պրաստիտուտկա»-ի պիտակը, թե՞ նրանց գնած գործարարին…
Քնար Մանուկյան, Անի Ստեփանյան, Տիգրան Սարգսյան