
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների ղեկավարները որոշում են ընդունել Հայաստանին, Ադրբեջանին, Կամբոջային ու Նեպալին ՇՀԿ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ տրամադրել, գրում է ՌԻԱ Նովոստին:
Սույն փաստաթուղթը ստորագրվել է Ուֆայում ՇՀԿ գագաթնաժողովի ժամանակ:
«Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան և Նեպալը միանում են ՇՀԿ ընտանիքին որպես երկխոսության գործընկերներ»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բացելով կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված նիստը: