Սահմանադրական բարեփոխումների նախագիծը պետք է հուլիսին արդեն ներկայացվեր հանրությանը, սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի հրապարակումը դեռ կուշանա, քանի որ մասնագիտական հանձնաժողովը չի հասցրել ավարտել աշխատանքները:
Armlur.am-ն այս հարցի շուրջ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի հետ ` պարզելու, թե որոնք են հայեցակարգի հրապարակման հետաձգման պատճառները: Վերջինս նշեց, որ հստակ ժամկետներ երբևէ չեն էլ եղել: Նրա խոսքով` ունեն մեկ նախնական տվյալ, մեկ իրավական ակտ, որով ձևավորվել է մասնագիտական հանձնաժողովը:
«Մասնագիտական խումբն այս պահին աշխատում է սահմանադրական բարեփոխումների նախագծի վրա և ավարտելուն պես պետք է ներկայացվի նախագահի հավանությանը, որից հետո հավանություն արժանանալու դեպքում երկրի նախագահը այդ նախագիծը կուղարկի Ազգային ժողով»-, հավելեց նա:
Մեր այն դիտարկմանը, թե հայեցակարգը ներկայացնելու կոնկրետ ժամկետ չկա՞, ՀՀԿ խմբակցության քարտուղարը նշեց. «Դե իհարկե, չկա»:
Արփինե Թովմասյան