
Երևանի Մաշտոցի պողոտայից ոստիկանություն են տարվել հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը` Քանաքեռցի Տույը, և իր թիկնազորը։ Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասացին Ոստիկանության լրատվության վարչությունից:
Վարչությունից մեզ փոխանցեցին, որ Տույին ոստիկանություւն են տարել ապօրինի զենք պահելու կասկածանքով:
Քրեական հեղինակություն Տույը եղել է «BMW» մակնիշի մեքենայի մեջ, իսկ մյուս մեքենայում եղել է թիկնազորը: