
Օրեր առաջ Կալիֆորնիայի ափերի մոտ ծիածան «արտանետող» սապատավոր կետի մասին անհավանական տեսանյութ է արվել:
Համաձայն Youtube-ում տեսանյութի նկարագրությանը՝ Մարկ Ժիրարդո անվամբ օգտատերը անօդաչու նկարահանող սարքերի օգնությամբ նկարահանել է սպատավոր կետերի: Անսպասելիորեն կետերից մեկը բարձրացել է ջրի երես ու ջուր արտանետել: Շնորհիվ նկարահանման դիրքի՝ թվում է, թե կետը ջրի փոխարեն իսկական ծիածան է արտանետում: